11 հուլիսի 2017 - 17:08 AMT
Աբրահամը IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկելու է հուլիսի 15-ին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (46-5-0, 30 նոկաուտ) պատրաստ է առաջիկա մենամարտին, որը տեղի կունենա հուլիսի 15-ին Լոնդոնում, գրում է Արցախպրեսը:

37-ամյա Աբրահամի մրցակիցն է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերը (24-1-0, 19 նոկաուտ):

Վիճարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

2017-ի ապրիլին հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը գերմանական Էրֆուրտ քաղաքում հաղթել է լեհ բռնցքամարտիկ Ռոբին Կրասնիչիին։

12 ռաունդի արդյունքում Արթուր Աբրահամը առավելության է հասել միավորներով (110:118, 114:115, 111:117)։ Այս հաղթանակն Արթուր Աբրահամին հնարավորություն էր տալիս մենամարտել չեմպիոնական տիտղոսի համար։