11 հուլիսի 2017 - 17:30 AMT
Թրամփն ու իրավապաշտպանները վստահ են՝ ԻՊ պարագլուխը սպանվել է

Սիրիացի իրավապաշտպանները հաստատել են «Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի մահվան մասին լուրը: Այդ մասին ասվում է Լոնդոնում գործող Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի (SOHR) Twitter-ի միկրոբլոգում:

Ինչպես պատմել է SOHR-ի տնօրեն Ռամի Աբդուլ Ռահմանը, Ալ Բաղդադիի մահվան մասին տվյալները հաստատել են ԻՊ առաջնորդները:

Պենտագոնում նշել են, որ չեն կարող հաստատել այդ տեղեկությունը, հայտնում է Republic-ը:

Ընդ որում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ալ Բաղդադիի մահվան լուրը Twitter-ում. «Մեծ հաղթանակ ԻՊ դեմ»,-գրել է նա:

Ավելի վաղ խմբավորման առաջնորդի մահվան մասին էր հայտնել իրաքյան «Ալ Սումարիա» ալիքն անհայտ աղբյուրի վրա հղումով: