11 հուլիսի 2017 - 18:04 AMT
2018-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրերը սահմանվել են

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում սահմանվել են 2018-իեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների քվեարկության օրերը: Դրանք են՝ մարտի 11, հունիսի 10 և հոկտեմբերի 21:

Ընտրական օրենսգրքի համաձայն` համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ:

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: