Հուլիսի 1-ից Շուշիում մեկնարկել է «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումը՝ Արցախի Հանրապետութունում հյուրընկալելով 11 քանդակագործի՝ Իտալիայից, Հնդկաստանից, Սերբիայից, Եգիպտոսից, Լեհաստանից և Հայաստանից:
ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու «Ապագա սերունդների հիմնադրամ»-ի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկած սիմպոզիումը միջազգային համագործակցության, մշակութային ու մասնագիտական երկխոսության և ստեղծագործական ոգեշնչման յուրօրինակ հարթակ է աշխարհի տարբեր երկրների արվեստագետների համար։
Նախարարությունը հայտնում է, որ կավի հետ նոր-նոր աշխատել սկսող պատանիներն անգամ ճանաչված մասնագետների հետ շփվելու հնարավորություն են ունենում՝ դասախոսությունների, վարպետության դասերի ընթացքում: Սիմպոզիումը նաև Արցախը աշխարհին ներկայացնելու հնարավորություն է:
2011 թվականի ամռանը կայացավ Շուշիի «Հակոբ Գյուրջյան» քանդակի 1-ին միջազգային սիմպոզիումը: