12 հուլիսի 2017 - 13:28 AMT
ՄԽ. Նալբանդյանն ու Մամեդյարովը պայմանավորվել են հանդիպել Նյու Յորքում

Հուլիսի 11-ին Մինսկի խմբի համանախագահների ու ՀՀ և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն Նյու Յորքում ահնդիպման վերաբերյալ:

ՄԽ տարաած հայտարարությունում նշվում է, որ հանդիպումը տեղի կունենա ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերին:

Քննարկվել է նաև շփման գծում իրավիճակն ու երկու երկրների նախագահների հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը: