12 հուլիսի 2017 - 12:34 AMT
Թրամփը մեղադրել է դեմոկրատներին իր վարչակազմի նորմալ աշխատանքին խոչընդոտելու մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Կոնգրեսի անդամներին Դեմոկրատական կուսակցությունից իր վարչակազմի ջանքերին խոչընդոտելու մեջ՝ ներառյալ տարբեր դաշնային գերատեսչություններում և ծառայություններում ղեկավար պաշտոնների համար առաջադրված թեկնածությունների հաստատման հարցում:

Դեմոկրատները Սենատում հաստատել են նախագահի առաջարկած մոտ 200 թեկնածություններից միայն 48-ը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Դեմոկրատները Սենատում նախագահի առաջարկած 197 թեկնածությունից միայն 48-ն են հաստատել: Նրանք արգելակում են գործընթացն ու խոչընդոտներ են ստեղծում մեզ համար»,-գրել է Twitter-ում ԱՄն վարչակազմի ղեկավարը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ամերիկացիների 58%-ը դժգոհ է Դոնալդ Թրամփի աշխատանքից ԱՄՆ նախագահի պաշտոնում: Սոցհարցման այդպիսի տվյալներ է բերում Gallup International-ը: Նրա գործունեությանը հավանություն է տալիս հարցման մասնակիցների միայն 36%-ը: