12 հուլիսի 2017 - 17:36 AMT
Սան Ֆրանցիսկոյում կանխել են պատմության մեջ ամենախոշոր ավիավթարը

Ժամանակակից ավիացիայի պատմության մեջ ամենամեծ ավիավթարն է կանխվել Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում՝ կարգավարներին հաջողվել է կանխել 5 ինքնաթիռի բախումը:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 7-ի գիշերը:

Վայրէջքի գնալիս Air Canada-ի ուղևորատար ինքնաթիռը, որը Տորոնտո էր մեկնում, սխալմամբ ոչ թե վայրէջքի համար նախատեսված թռիչքուղու կողմն է ընթացել, այլ մեկ այլ ուղու, որտեղ այդ պահին ևս 4 օդանավ է եղել, հայտնում է ՌԻԱ Նովոստին CBC-ի վրա հղումով:

Կարգավարներին հաջողվել է ժամանակին կասեցնել օդաչուի գործողությունները, ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել երկրորդ փորձից: Ոչ ոք չի տուժել:

«Եթե դա ճիշտ է,ապա կատարվածը շատ մոտ էր պատմության ամենամեծ ավիաաղետը դառնալուն»,-ասել է United Airlines ընկերության ավիացիայի պաշտոնաթող կապիտան Ռոս Այմերը:

Միջադեպի հանգամանքները քննվում են: .