12 հուլիսի 2017 - 17:52 AMT
Ինչ տեսք ունեն աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամները

Հուլիսի 11-ին ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակեց նոր հայկական թղթադրամների վրա պատկերվելիք անձանց անունները:

Նոր կոմպոզիտային, ուշ մաշվող ու առավել պաշտպանված թղթադրամների վրա պատկերվելու են Պարույր Սևակը, Տիգրան Պետրոսյանը, Վիլյամ Սարոյանը, Կոմիտասը, Հովհաննես Այվազովսկին ու Գրիգոր Լուսավորիչը:

Թղթադրամի արտադրությունը բարդ գործընթաց է՝ դիզայնից մինչև տպագրություն, որը միշտ չէ միանշանակ ընդունվում ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում:

Այնուամենայնիվ, ջանքերի ու գումարի համապատասխան ներդրումների դեպքում երբեմն հաջողվում է ստանալ դիզայներական իսկական գլուխգործոցներ, որոնք պարծանքի առարկա են դառնում երկրի քաղաքացիների համար: Թղթադրամների միջազգային ասոցիացիան (IBNS – International Bank Note Society) տարիներ ի վեր որոշում է թղթադրամների լավագույն ռեդիզայնի օրինակները: ՀՀ թղթադրամների դիզայնի փոփոխության կապակցությամբ PAN-ը որոշել է ներկայացնել մի քանի նմանատիպ օրինակ:

Նորվեգական կրոնա, 2017 թ.

Սամոանյան տալա, 2008թ.

Ֆարերական կրոնա, 2005թ.

Բերմուդյան դոլար, 2009թ.

Ղազախական տենգե, 2013թ.

Շոտլանդական ֆունտ, 2007 թ.