12 հուլիսի 2017 - 17:52 AMT
Ջերմաստիճանը հուլիսի 15-17-ին կբարձրանա 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հուլիսի 13-14-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 15-16-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ հուլիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 13-14-ն էապես չի փոխվի, 15-17-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում 13-14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: