13 հուլիսի 2017 - 13:23 AMT
Արագածոտնի մարզպետ է նշանակվել Աշոտ Սիմոնյանը

Արագածոտնի մարզպետ է նշանակվել Աշոտ Սիմոնյանը: Որոշումը կայացվել է կառավարության հուլիսի 13-ի նիստում։

Մինչ այդ կառավարության հուլիսի 13-ի նիստում որոշում է կայացվել Գաբրիել Գյոզալյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի պաշտոնից։ ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանի ներկայացրած որոշման համաձայն՝ Գյոզալյանը պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն, հայտնում է Aysor.am-ը։

«Պարոն Սիմոնյան, ձեր գործառույթները գիտեք, մեր ակնկալիքները գիտեք, այսօր մենք շատ բան ենք նախատեսել տարածքային կառավարման ոլոտում, որը պրինցիպիալ պետք է փոխենք, այնպես որ՝ ձեզ հաջողություն ենք ցանկանում», - ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Մարզերի մրցունակության բարձրացման ծրագրերով նախատեսվում է, որ 2025 թվականի դրությամբ յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի միջին հանրապետական ցուցանիշի 60 տոկոսը:Ռազմավարությունը նախատեսում է նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացում, զբոսաշրջության խթանում, գործարար պայմանների բարելավում և այլ ծրագրեր: