7 հունվարի 2008 - 14:51 AMT
Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը կարող է քվեարկության դրվել հունվարի կեսին
Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը կարող է քվեարկության դրվել հունվարի կեսին: Այդ մասին հայտարարել է կոնգրեսական Բրեդ Շերմանը Պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպումից հետո: «Բանաձեւը քվեարկության կդրվի այն ժամանակ, երբ մենք ունենանք նրան աջակցող կոնգրեսականների բավարար քանակ: Դա կարող է տեղի ունենալ հունվարին»,-ասել է նա, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նենսի Փելոսին մտադիր էր քվեարկության դնել 106-րդ բանաձեւը 2007 թվականի նոյեմբերի 22-ին, սակայն ԱՄՆ նախագահի վարչակազմի ճնշման պատճառով քվեարկությունը հետաձգվեց:

Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը ներկայացրել էր կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին: Ներկայումս նրան սատարում են 219 կոնգրեսականներ: