13 հուլիսի 2017 - 18:43 AMT
ՀՀ-ում բնակարանից զրկվող պարտապանները նվազագույն բնակմակերեսի իրավունք կունենան

Հայաստանում անվճարունակ պարտապանները, զրկվելով բնակարանից, կունենան նվազագույն բնակմակերեսի իրավունք:

Որոշման նախագիծը հաստատվել է կառավարության նիստում: Նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Եթե նույնիսկ բնակարանը հարկադիր աճուրդի հանվի, պարտատերը պարտավոր կլինի առնվազն 4.9 մլն դրամ թողնել՝ ելնելով Հայաստանում 40 քմ նվազագույն բնակմակերեսից ու անշարժ գույքի միջին արժեքից», - ասել է Հարությունյանը, գրում է Aysor.am-ը:

Բռնագանձման ոչ ենթակա միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարի որոշման համար հիմք է ընդունվել երկու չափանիշ՝ բնակարանի նվազագույն մակերեսը և ՀՀ ամբողջ տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ մակերեսի շուկայական միջինացված գինը: