14 հուլիսի 2017 - 10:12 AMT
ՀՀ մարզիկները կմասնակցեն 23-րդ սուրդլիմպիկ խաղերին

Հուլիսի 18-ից 30-ը Թուրքիայի Սամսուն քաղաքում կանցկացվեն 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերը (լսողության խնդիրներ ունեցողների մարզական մրցումներ):

Թուրքիայում Հայաստանի հավաքականը կներկայացնի տասը ըմբիշ և երկու ձյուդոիստ:

Մասնակիցները կմրցեն 21 մարզաձևում, այդ թվում հինգ թիմային, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Այս օրերին հայաստանցի սուրդլիմպիկների թիմն Օլիմպավանում ուսումնամարզական հավաք է անցկացնում:

Photo` Armnoc