14 հուլիսի 2017 - 10:38 AMT
ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել

Ժնևում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի յոթերորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Նիդեռլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրի հետ:

Հայաստանցի գրոսմայստերն այժմ ունի 3.5 միավոր և մրցաշարային աղյուսակում 18 մասնակցի մեջ բաժանում է 7-14-րդ տեղերը, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Հուլիսի 14-ին Արոնյանը սևերով կխաղա ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ:

Գրան Պրիի 7-րդ տուրում Արոնյանը պարտվել էր հնդիկ Պենտալա Հարիկրիշնային: Ավելի վաղ Արոնյանը երեք անընդմեջ ոչ ոքի է խաղացել: