ՌԴ Պետական դուման երրորդ ընթեցմամբ ընդունել է օրինագիծը, որով թույլատրվում է Ղրղզստանի քաղաքացիներին որպես վարորդ աշխատել Ռուսաստանում առանց ՌԴ վարորդական իրավունքներ ստանալու:
Փաստաթղթի օգտին քվեարկել է 363 պատգամավոր, դեմ քվեարկող չի եղել, 3-ը ձեռնպահ է մնացել:
Ավելի վաղ պատգամավորները Ղրղզստանի համար բացառություն անելու հարցում ստացել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հավանությունը: ՌԴ-ում որպես պրոֆեսիոնալ վարորդներ կկարողանան աշխատել բոլոր այն երկրների քաղաքացիները, որտեղ, ինչպես Ղրղզստանում, ռուսերենը պետական լեզվի կարգավիճակ ունի, գրում է Meduza-ն:
Օրենքն ուժի մեջ կմտնի նախագահի ստորագրումից և հրապարակվելուց հետո:
Հունիսի 1-ից ՌԴ-ում ներգաղթյալ վարորդները այլևս չեն կարող որպես վարորդ աշխատել, եթե չունեն ՌԴ վարորդական իրավւնոք: Այսուհետ ՌԴ-ում որպես վարորդ աշխատող օտարերկրացիները պետք է ռուսական նմուշի վարորդական իրավունք ունենան, որի բացակայության դեպքում 50.000 ռուբլի տուգանք է սպառնում խախտողին:
Ընթերցեք նաև. Հայ վարորդները չեն կարողանում աշխատել ՌԴ-ում. ՀՀ վարորդական իրավունքի վկայականում «սխալ կա»