14 հուլիսի 2017 - 12:55 AMT
ԱԿԲԱ բանկն արդեն հասանելի է նաև Easy Pay տերմինալների միջոցով

Այսուհետ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց կարող եք վճարումներ իրականացնել Easy Pay վճարային համակարգի տերմինալների միջոցով՝:

Հնարավոր կլինի կատարել հետևյալ գործարքները. կանխիկ գումարի մուտքագրում քարտային հաշվին, դրամական միջոցների մուտքագրում ընթացիկ հաշվին, ավանդային հաշվի համալրում, վարկի մարում գրաֆիկի օրը:

Անկախ գործարքի գումարի չափից «Իզի Փեյ» ՍՊԸ-ի տերմինալների միջոցով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի հաճախորդների կողմից իրականացվող ցանկացած գործարքի դիմաց գանձվելու է 200 դրամ: