14 հուլիսի 2017 - 18:17 AMT
Բիչախչյանը կարիերան կշարունակի ՌԴ-ում

Հայաստանի երիտասարդական հավաքականի ու Գյումրու «Շիրակի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը կարիերան կշարունակի Մոսկվայի «Լոկոմոտիվում»:

Այս մասին հայտնել է V Sport TV-ի մարզական մեկնաբան, Բուքմեյքերների ռեյտինգ կայքի հայկական տարբերակի գլխավոր խմբագիր Սպարտակ Պետրոսյանը, գրում է TF-ն:

18-ամյա Բիչախչյանն արդեն Մոսկվայում է: Պայմանագիրը նախատեսվում է կնքել մոտ ժամանակում: Մանրամասները դեռ հայտնի չեն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նրա ծառայություններով է հետաքրքվում պորտուգալական «Բենֆիկան», Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» և մի քանի այլ թիմ:

Կարդացեք նաև՝ Վահան Բիչախչյանը՝ ԱՊՀ 13 ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստի թվում (վիդեո)