14 հուլիսի 2017 - 22:40 AMT
Հուրգադայում ահաբեկչությունում ՀՀ 2 քաղաքացի է տուժել

Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած ահաբեկչությունում տուժել է ՀՀ 2 քաղաքացի:

Այս մասին է հայտնում ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը:

Տուժածների անունները չեն հաղորդվում:

Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել է Twitter-ում ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ», - հավելել է նա։

Հուլիսի 14-ին դանակով զինված մարդը հարձակվել է զբոսաշրջիկների վրա Հուրգադայի լողափերից մեկում: Վերջին տվյալներով, զոհվել է առնվազն 2 մարդ, առնվազն 4-ը վիրավոր են: