Ամերիկյան Լոս Անջելեսում 14th Factory ցուցասրահի այցելուն սելֆի անելու անհաջող փորձի ժամանակ $200.000-ի ցուցանմուշ է կոտրել:
Աղջիկը փորձել է կքանստել մի շարքով շարված պատվանդանների առջև, որոնց վրա տեղադրված էին ինստալյացիայի օբյեկտները, սակայն կորցրել է հավասարակշռությունն ու կպել է դրանցից մեկին: Արդյունքում մեկը մյուսի հետևից շրջվել են բոլոր պատվանդանները, գրում է ՌԻԱ Նովոստին Mashable-ի վրա հղումով:
Ըստ աշխատակազմի, Hypercaine շարքի 3 նմուշ է վնասվել: Նկարիչներ Սայմոն Բերչի, Գլորիա Յուի, Գաբրիել Չանի և Ջեյքոբ Բլիցերի ստեղծած օբյեկտները տարբեր գույների և ձևերի թագեր էին:
Ըստ ցուցասրահի մամուլի ծառայության, որի հաղորդագրությունը հրապարակվել է Twitter-ում, սերիան այդպես է կոչվել Hypercaine DJ Fresh պարային էլեկտրոնային երաժշտության պատվին: