16 հուլիսի 2017 - 18:05 AMT
Աբրահամը չկարողացավ նվաճել IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացել է IBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում բրիտանացի Քրիս Յուբենկ կրտսերի և Արթուր Աբրահամի միջև աշխարհի չեմպիոնական մենամարտը:

Այն տևել է 12 ռաունդ և մրցավարների միաձայն որոշմամբ ավարտվել է Յուբենկի հաղթանակով, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն։

37-ամյա Աբրահամը պարտվեց 6-րդ անգամ: Մինչ այդ, նա տարել էր 46 հաղթանակ, որից 30-ը` նոկաուտով:

2017-ի ապրիլին հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը գերմանական Էրֆուրտ քաղաքում հաղթել է լեհ բռնցքամարտիկ Ռոբին Կրասնիչիին։

12 ռաունդի արդյունքում Արթուր Աբրահամը առավելության է հասել միավորներով (110:118, 114:115, 111:117)։ Այս հաղթանակն Արթուր Աբրահամին հնարավորություն էր տալիս մենամարտել չեմպիոնական տիտղոսի համար։