9 հունվարի 2008 - 18:46 AMT
Հայաստանի եւ եվրակառույցների համագործակցությունը հաջող էր 2007 թվականին
Հայաստանի եւ եվրակառույցների համագործակցությունը հաջող էր 2007 թվականին: Այդ մասին Երեւանում` 2007 թվականին ՀՀ արտաքին քաղաքականության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, 2007 թվականին սկսվել է Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի իրականացումը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: «Հարաբերությունները ԵՄ հետ ռազմավարական բնույթ են կրում եւ Եվրամիության հետ տնտեսական համագործակցության հնարավորություն են ընձեռում»,- ընդգծել է Օսկանյանը: Նա նաեւ նկատել է, որ համագործակցության ծրագրի շրջանակներում, ԵՄ-ն իր վրա է վերցնում Հայաստանին Եվրամիության ներքին շուկայում բաժին հատկացնելու պարտավորությունները: