18 հուլիսի 2017 - 17:51 AMT
ԵԱ. Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը մեկնարկել է 10-րդ տեղով

Պորտուգալիայի Անադիա քաղաքում ընթանում է հեծանվահրապարակի Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Հուլիսի 18-ին 4 կմ հետապնդումով վազք մրցաձևում Էդգար Ստեփանյանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:

Հայ հեծանվորդը հյուլիսի 19-ին կմրցի սկրեչում:

Էդգար Ստեփանյանը Եվրոպայի չեմպիոն դարձած (2015) ՀՀ առաջին հեծանվորդն է: