19 հուլիսի 2017 - 10:25 AMT
ԵԱ. Բասկետբոլի ՀՀ երիտասարդական հավաքականն առաջին հաղթանակն է տարել

Ռումինիայի Օրադեա քաղաքում ընթացող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի Մ 20 տարեկան տղաների հավաքականը 56-47 հաշվով հաղթեց Լեհաստանի ընտրանուն:

Մեր թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 19-ին, Բելգիայի հավաքականի հետ, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Ռումինիայում ընթացող բասկետբոլի Մ 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը պարտվել էր Բելառուսի թիմին և Ֆինլանդիային:

Photo` Armnoc