19 հուլիսի 2017 - 13:41 AMT
ԵԱ. Հեծանվորդ Լևոն Լավչյանը 12-րդն է սկրեչում

Պորտուգալիայի Անադիա քաղաքում մեկնարկել է Մ 19 տարեկանների հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային առաջին օրը սկրեչում Լևոն Լավչյանը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը:

Հուլիսի 19-ին Լավչյանը հանդես կգա խմբակային վազք դուրս գալով մրցաձևում:

Մ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում է նաև Ռոբերտ Խաչատրյանը: Նա իր մրցելույթները կսկսի հուլիսի 20-ին, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Հուլիսի 18-ին 4 կմ հետապնդումով վազք մրցաձևում Էդգար Ստեփանյանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը: