19 հուլիսի 2017 - 15:08 AMT
Բակո Սահակյանը Արցախի նախագահ է վերընտրվել

Արցախի Հանրապետության նախագահ է վերընտրվել Բակո Սահակյանը: Քվեարկությունը տեղի է ունեցել խորհրդարանի հուլիսի 19-իհատուկ նիստի ժամանակ:

Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցել է 32 պատգամավոր։ Նրանցից 28-ը նախապես հայտարարել է, որ քվեարկելու է Բակո Սահակյանի օգտին, իսկ 4 պատգամավոր քվեարկել է ընդդիմադիր թեկնածու, «Շարժում 88» խմբակցության ղեկավար, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանի օգտին:

Արցախի նոր Սահմանադրությամբ 2017-2020թթ. երկրի համար անցումային փուլ է, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին:

Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղը ղեկավարում է արդեն տասը տարի: