19 հուլիսի 2017 - 18:35 AMT
Գերմանիայի դեսպանը ՀՀ-ում կորցրել է հեռախոսը. Տաքսիստը վերադարձրել է այն

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը պատմել է դեսպան Մաթիաս Քիսլերի հետ տեղի ունեցած միջադեպի ու դրա դրական ավարտի մասին:

Ֆեսյբուքյան իր էջում դեսպանատունը հայտնել է, որ դեսպանը կորցրել է իր անձնական բջջային հեռախոսը: Սակայն հեռախոսն իր տաքսիում գտել է վարորդ Սուրեն Սողոյանը, ով էլ բերել է այն դեսպանատուն:

«Դեսպան Քիսլերն անչափ ուրախացավ այդ մեծ անակնկալի համար և սրտանց շնորհակալություն հայտնեց պարոն Սողոյանին», - նշվում է հաղորդագրությունում։

Քիսլերը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն է 2015 թվականից: