20 հուլիսի 2017 - 13:51 AMT
Արմֆայթինգի մարզիկ Սարգիս Վարդանյանը պարտության է մատնել թուրք մրցակցին Անթալիայում

Թուրքիայի Անթալիա քաղաքում հուլիսի 19-ին անցկացված «Արմֆայթինգ»-ի մրցամարտում ՀՀ մարզիկ Սարգիս Վարդանյանը հաղթել է թուրք մարզիկ Քերիմ Քելեշին։

Խառը մենամարտերի ACB 64 Young Eagles19 մրցաշարի այս հանդիպումն անցկացվել է թեթև քաշային կարգում:

Սա Անթալիայի մրցաշարում հայ մարզիկի մեկնարկային մենամարտն էր: