ԱՄՆ դատարանը ՌԴ քաղաքացի Մարկ Վարդանյանին 5 տարվա ազատազրկման է դատապարտել խարդախության և համակարգչային վիրուս մշակելու համար:
Ըստ ԱՄՆ դատախազության, Վարդանյանն աշխատել է ծրագրի ստեղծման վրա 2012-2013թթ., երբ ապրում էր Ուկրաինայում, իսկ հետո շարունակել է Նորվեգիայում 2014-ին: Մեղադրյալը դատարանում հայտարարել է, որ անմեղ է:
Դատավճիռը կայացրել է Ատլանտայի դատարանը՝ 2017-ի մարտին Վարդանյանը մեղավոր էր ճանաչվել հաքերային հարձակումների մեջ: Դատարանի որոշման համաձայն, Վարդանյանը մեղավոր է ճանաչվել համակարգչային Citadel վիրուսի մշակման և դրա տարածման համար, որն ուղված էր անձնական և ֆինանսական տվյալների հափշտակմանը: Քննության գնահատականի համաձայն, վիրուսի վնասը կարող է կազմել մոտ 500 մլն դոլար, հայտնում է Interfax-ը AP-ի վրա հղումով:
Վարդանյանը ճաղերի հետևում կանցկացնի 3 տարի: Նորվեգիայի բանտում նրա անցկացրած 2 տարին կհամարվի պատժի կրում:
Վարդանյանը Նորվեգիայից էր արտահանձնվել ԱՄՆ 2016-ի դեկտեմբերին:
Վարդանյանը ձերբակալվել է 2015-ի սեպտեմբերին:
Citadel վիրուսը հայտնաբերվել է 2011-ին: Վնասակար ծրագիրը վարակում էր համակարգիչներն ու գողանում օգտատերերի տվյալները, որոնք հետո օգտագործվում էին տարբեր բանկերից միջոցներ կորզելու համար: Հետաքրքրական է, որ վիրուսը չի գրոհել ռուսական և ուկրաինական տառերով համակարգիչները: Համակարգիչները «բուժելու» համար Microsoft-ն ու ՀԴԲ-ն համատեղ գործողություն էին կամակերպել: