21 հուլիսի 2017 - 10:24 AMT
Չեմպիոնների միջազգային գավաթ. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության առաջին մրցավեճում 2:0 հաշվով հաղթել է իրենց համաքաղաքացիներին՝ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին:

Հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան Հյուսթոն քաղաքում: Ակումբը երկու գոլն էլ խփել է առաջին խաղակեսում: Աչքի են ընկել թիմի նորեկ Ռոմելու Լուկակուն և Մարկուս Ռեշֆորդը:

Հայաստանի հավաքականի ավագը խաղը սկսել է մեկնարկային կազմում և աչքի է ընկել արդյունավետ փոխանցմամբ (երկրորդ գոլի փոխանցման հեղինակն էր):

Երկրորդ կեսի 63-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվել է, գրում է Ա1+-ը:

Խաղարկության հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի հուլիսի 24-ին: Այդ օրը անգլիական ակումբը Սան Ֆրանցիսկոյում ուժերը կչափի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալի» հետ: