21 հուլիսի 2017 - 14:43 AMT
Nintendo-ն կարող է հնաոճ Nintendo 64 Classic Edition թողարկել

Nintendo-ն կարող է ևս մեկ հնաոճ խաղային սարք թողարկել SNES Classic Edition-ից հետո: Խոսքը Nintendo 64 «դասական» տարբերակի մասին է: Այդ սարքի խաղարկային վահանակի հիշատակումով ապրանքանիշը, որն ի սկզբանե հայտնվել է 1996-ին, արդեն գրանցված է, գրում է Ferra.ru-ն:

SNES Classic Edition մասին նմանապես սկսեցին խոսել, երբ ապրանքանիշ գրանցվեց SNES խաղարկային վահանակի հիշատակմամբ:

Եթե Nintendo 64 Classic Edition-ն իրոք թողարկվի, ապա, հավանաբար, դա տեղի կունենա 2018-ին: SNES Classic Edition-ը թողարկվելու է սեպտեմբերի 29-ին: