14 հունվարի 2008 - 14:06 AMT
ԵՄ. Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո ղարաբաղյան խնդրի լուծման հավանականությունը կաճի
Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո ղարաբաղյան խնդրի լուծման հավանականությունը կաճի, այսօր Երեւանում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, բանակցային գործընթացը շարունակվում է եւ պետք է շարունակվի հետագայում եւս, ընդ որում բոլոր ջանքերը գործադրվում են ղարաբաղյան խնդիրը լուծելու համար: Պիտեր Սեմնեբին հույս է հայտնել, որ նախագահի ընտրությունները Հայաստանում հնարավորություն կստեղծեն ղարաբաղյան խնդրին ավելի մեծ ուշադրություն դարձնելու համար, որի լուծման միակ տարբերակը խաղաղ կարգավորումն է:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որպես նախադեպ Կոսովոյի օրինակն օգատգործելու հնարավորությանը` Պ.Սեմնեբին նշել է, որ Ղարաբաղի ու Կոսովոյի հակամարտություններն ավելի շատ տարբերություններ ունեն, քան նմանություններ: