21 հուլիսի 2017 - 17:32 AMT
Արքայազն Ուիլյամն ու կինը փորձել են «Գահերի խաղի» դերասաններից սփոյլերներ իմանալ

Արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, Քեմբրիջի դքսուհին, հանդիպել են «Գահերի խաղը» հանրահայտ սերիալի գերմանացի դերասան Թոմ Վլաշիհայի (Յակեն Հգար) հետ: Թագավորական ընտանիքը փորձել է իմանալ, թե ինչ է լինելու նոր եթերաշրջանում: Այդ մասին ասել է դերասանը:

«Նրանք ասացին, որ շատ են սիրում «Գահերի խաղը» սերիալը և դիտել են բոլոր սերիաները: Նրանք ուզում էին սփոյլերներ իմանալ, բայց ես ասացի, որ չեմ կարող բացահայտել դրանք»,-ասել է Վլաշիհան, գրում է Lenta.ru-ն The Mirror-ի վրա հղումով:

Ըստ դերասանի, նա զարմացել է, որ Ուիլյամն ու Քեյթը ժամանակ են գտնում դիտումների համար:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

Ընթերցեք նաև.«Գահերի խաղի» հեղինակները սերիալ կնկարահանեն ԱՄՆ մասին, որտեղ չեն հրաժարվել ստրկատիրությունից