22 հուլիսի 2017 - 10:11 AMT
ՀՀ ձյուդոիստը՝ Սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերում (լսողության խնդիրներ ունեցողների մարզական մրցումներ) հայ մարզիկները նվաճել են առաջին մեդալը:

Ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը 60 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Թուրքիայում Հայաստանի հավաքականը ներկայացված է տասն ըմբիշով և երկու ձյուդոիստով: