15 հունվարի 2008 - 12:47 AMT
ԵԱՀԿ Մինսկի խումբը մասնակցելու է Ադրբեջանի եւ ԼՂՀ ԶՈՒ շփման գծի մոնիթորինգին
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական նեկկայացուցչի մանդատի համաձայն, հունվարի 16-ին Աղդամի ուղղությամբ մոնիթորինգ է անցկացվելու ադրբեջանական եւ հայկական զորքերի շփման գծում: Նշվում է, որ ադրբեջանական կողմից մոնիթորինգն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսն ու Անտալ Գերդիչը:

Ղարաբաղի կողմից այդ աշխատանքը տանելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպռշիկը, նրա դաշտային օգնականներ Ժասլին Նուրտազին, Պիտեր Կին եւ Միրոսլավ Վիմետալը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մասնակցելու են շփման գծի մոնիթորինգին Ղարաբաղի կողմից, հաղորդում է Regnum-ը: