15 հունվարի 2008 - 15:00 AMT
Վարդան Օսկանյանը մասնակցելու է Վրաստանի նախագահի երդման արարողության միջոցառմանը մասնակցելու
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Թբիլիսի` Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի երդման արարողության միջոցառման մասնակցելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, երդման արարողությունը կայանելու է հունվարի 20-ին:

Արարողությանը ընդհանուր առմամբ ներկա են գտնվելու մոտ քառասուն երկրների պատվիրակություններ, այդ թվում` Ղազախստանի, Լատվիայի, Լեհաստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Էստոնիայի: