22 հուլիսի 2017 - 15:06 AMT
Մարուքյանը տեսակցել է Հրաչյա Հարությունյանին

ՀՀ Ազգային ժողովի ԵԼՔ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հուլիսի 22-ին տեսակցել է հուլիսի 20-ին ՌԴ-ից Հայաստան տեղափոխված դատապարտյալ Հրաչյա Հարությունյանին:

Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: Դատավճռի համաձայն՝ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը:

Հարությունյանը ՌԴ բանտում մոտ 4 տարի է անցկացրել:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ Հրաչյա Հարությունյանին, ով արդեն երկու օր է ՌԴ Տամբովի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն», - ֆեսբուքյան իր էջում հայտնել է Մարուքյանը։