24 հուլիսի 2017 - 10:50 AMT
Պայթյուն Քաբուլում․ Առնվազն 24 զոհ, 42 վիրավոր

Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 24 մարդ, ևս 42-ը վիրավորվել է։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ահաբեկչությունն իրականացվել է պայթուցիկով բեռնված մեքենայի պայթեցման միջոցով։

Ահաբեկիչների թիրախը նավթի ու լեռնահանքային արդյունաբերության նախարարության աշխատակիցներին տեղափոխող միկրոավտոբուսն էր։

Բոլոր զոհվածները խաղաղ բնակիչներ էին։

Photo: Reuters