15 հունվարի 2008 - 17:35 AMT
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնել են Լեռնային Ղարաբաղ
Հունվարի 15-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ են ժամանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Մեթյու Բրայզան (ԱՄՆ) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կապրչիկը: Ստեփանակերտում համանախագահները հանդիպելու են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Նաեւ ճեպազրույց է ծրագրված տեղական եւ հավատարմագրված լրագրողների մասնակցությամբ, հաղորդում է Regnum-ը: