24 հուլիսի 2017 - 15:50 AMT
Շվեյցարիայում անհայտը բենզասղոցով 5 մարդու է վիրավորել

Շվեյցարիայում անհայտը բենզասղոցով հարձակվել է մարդկանց վրա երկրի արևելքում գտնվող Շաֆհաուզեն քաղաքում: Արդյունքում մի քանի մարդ վիրավորվել է:

5 տուժածներից 2-ը լուրջ վնասվածքներ է ստացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

Նշվում է, որ հարձակվողը, որի անձը դեռ հաստատված չէ, հարձակվել է մարդկանց վրա: Նրան հաջողվել է հեռանալ միջադեպի վայրից: Ոստիկանությունը շրջափակել է քաղաքի կենտրոնական հատվածն ու սկսել է հանցագործի որոնումները: Հարձակման դրդապատճառները դեռ հայտնի չեն: