15 հունվարի 2008 - 17:21 AMT
ԵԱՀԿ Մինսկի խումբը ՀՀ ԱԳՆ ղեկավարին ներկայացրեց Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցությունների արդյունքները
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրեցին նախօրեին Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած բանակցությունների արդյունքները: Նախարար Օսկանյանը համանախագահներին փոխանցեց ՀՀ մոտեցումները 2007թ. նոյեմբերին Մադրիդում համանախագահների կողմից ներկայացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փաստաթղթի վերաբերյալ: