26 հուլիսի 2017 - 11:07 AMT
«Եվրատեսիլ-2018»-ը կանցնի Լիսաբոնում

Միջազգային «Եվրատեսիլ-2018»-ը կանցնի Լիսաբոնում: Այդ մասին ասվում է երգի մրցույթի «Եվրատեսիլի» Twitter-ի միկրոբլոգում:

Միկրոբլոգում հրապարակվել է առաջիկա մրցույթին նվիրված հոլովակը: Որոշված են մրցույթի անցկացման ժամկետը: Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 8-ին, երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 10-ին, եզրափակիչը՝ մայիսի 12-ին:

«Եվրատեսիլ-2017»-ին, որն անցել է Կիևում 2017-ի մայիսին, հաղթողը դարձավ Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը Amar pelos dois երգով: Հայաստանը ներկայացնող Արծվիկը գրավեց 18-րդ տեղը Fly with me երգով: