26 հուլիսի 2017 - 12:05 AMT
«Կասպերսկու լաբորատորիան» անվճար հակավիրուս կգործարկի

Միջազգային «Կասպերսկու լաբորատորիան» հայտարարել է անվճար հակավիրուսի գլոբալ գործարկման մասին: Ինչպես նշել է Կասպերսկին, Kaspersky Free-ն կտարածվի անվճար, հայտնում է NTV-ն:

Իր որոշումը Կասպերսկին բացատրել է նրանով, որ այն օգտատերերը, որոնք գումար չունեն որակյալ պաշտպանության համար, «խոցելի ծրագրեր են գործածում ու ակտիվորեն օգտվում են պարտադրվող Microsoft Windows Defender»-ից: Բացի այդ, օգտատերերի քանակի աճի հաշվին հնարավոր կլինի բարելավել պաշտպանության որակն ու ընդլայնել բազան տեխնոլոգիական մեքենայացված ուսուցման համար:

Կասպերսկին իր բլոգում նշել է, որ Kaspersky Free-ն չի մրցակցի վճարովի տարբերակների հետ, որտեղ կան բազում լրացուցիչ գործառույթներ:

Kaspersky Free-ի գլոբար գործարկումը նախատեսված է ընկերության 20-ամյակին: