17 հունվարի 2008 - 18:03 AMT
Ոչ մի հակամարտություն չի կարող արդարացնել նույնիսկ մեկ զոհ
Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի փշման գծում մոնիթորինգը առանց նախադեպերի է անցել: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, ապագայում մոնիթորինգներ կանցկացվեն հաճախակի: Իր հերթին, ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն ընդգծել է, որ անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ զորքերի շփման գծում զոհերից խուսափելու համար: «Անցյալ տարվա ընթացքում այնտեղ 30 մարդ է զոհվել: Ոչ մի հակամարտություն չի կարող արդարացնել նույնիսկ մեկ զոհ»,- ասել է Ֆասիեն: Նա նաեւ նշել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մեծ դերը մոնիթորինգի անցկացման գործում: