18 հունվարի 2008 - 14:16 AMT
Ռուսաստանը թույլ չի տա, որ Կոսովոն անդամակցի ՄԱԿ-ին
Ռուսաստանը զգուշացրել է Կոսովոյի առաջնորդներին, որ եթե նրանք այնուամենայնիվ գնան անկախության հռչակմանը, տարածաշրջանը չի կարողանա հավակնել ՄԱԿ-ի, կամ այլ միջազգային կազմակերպության անդամակցությանը: Այդ մասին հաղորդել է Assosiated Press-ը:

Հունվարի 17-ին Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում Կոսովոյի խնդրի քննարկման վրա: Ենթադրվում է, որ ընթացիկ տարվա փետրվարի վերջին կամ մարտի սկզբին Կոսովոյի ալբանական փոքրամասնության առաջնորդները մտադիր են հայտարարել իրենց անկախության մասին: