27 հուլիսի 2017 - 12:33 AMT
ՀՀ բասկետբոլի պատանիների ու աղջիկների հավաքականները ԵԱ-ում հաղթանակներ են տոնել

Բասկետբոլի Մ 16 տարեկան աղջիկների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում երկրորդ հաղթանակն է տարել:

ՀԱՕԿ կայքի հաղորդմամբ, 63:31 հաշվով մեր թիմն առավելության է հասել Ուելսի ընտրանու նկատմամբ:

Հաջորդ հանդիպումը ՀՀ հավաքականը կանցկացնի հուլիսի 27-ին Ջիբրալթարի հավաքականի հետ:

Միևնույն ժամանակ Մ 16 տարեկան պատանիների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում երրորդ խաղն է անցկացրել: Արեգ Վաթյանի սաները 79:48 հաշվով հաղթել են Մալթայի հավաքականին:

Այժմ ՀՀ թիմն անցկացրել է երեք խաղ և երեքում էլ երեք հաղթանակ է տարել:

Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակիցը հուլիսի 27-ին կլինի Ուելսի ընտրանին: