18 հունվարի 2008 - 14:26 AMT
Իրանի ադրբեջանցիները բողոքում են Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման դեմ
Հարավային Ադրբեջանի ազգային շարժումը բողոքի հայտարարություն է տարածել Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման դեմ: Հայտարարության մեջ այդ քայլը գնահատվում է որպես «ադրբեջանական ժողովրդի վիրավորանք եւ վճռականություն է հայտնվում ցանկացած գնով խոչընդոտել հյուպատոսության բացմանը եւ Թավրիզում Հայաստանի դրոշի բարձրացմանը»,-հաղորդում է 1news.az-ը:

Հունվարի 15-ին Իրանի նախարարների կաբինետը համաձայնություն է տվել Թավրիզում Հայաստանի հյուպատոսության բացմանը: Հյուպատոսության բացման հարցը քննարկվել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Երեւան կատարած այցի ժամանակ: Այն ժամանակ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության եւ Կապանում Իրանի հյուպատոսության բացման վերաբերյալ: