27 հուլիսի 2017 - 14:51 AMT
«Քայլ առ քայլ դեպի գունեղ ապագա». Սթրիթ արթ՝ մարզերում

Արենի, Կուրթան, Աղձք, Հաղարծին, Խնձորեսկ, Ուրցաձոր համայնքների զբոսաշրջային վայրերում սթրիթ արթի նմուշներ են ստեղծվել՝ պատկերազարդ նկարներ։

Դրանք արվել են համայնքների երիտասարդների ջանքերով «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական հասարակական կազմակերպության «Քայլ առ քայլ դեպի գունեղ ապագա» խորագրով ծրագրի շրջանակում։

Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում։