28 հուլիսի 2017 - 10:39 AMT
ՀՀ բասկետբոլի Մ16 հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է

Անդորրայում հուլիսի 27-ին ավարտվել է մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության խմբային փուլը։ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Ա ենթախմբում գրավել է առաջին հորիզոնականը և դուրս եկել կիսաեզրափակիչ: Մեր բասկետբոլիստները հաղթանակ են տոնել անցկացրած բոլոր 4 հանդիպումներում:

Հայաստանի հավաքականը եզրափակիչ դուրս գալու համար՝ հուլիսի 29-ին, ուժերը կչափի Ադրբեջանի հավաքականի հետ, որը Բ ենթախմբում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Նախորդ փուլում ՀՀ հավաքականը 63:31 հաշվով առավելության էր հասել Ուելսի ընտրանու նկատմամբ:

Միևնույն ժամանակ բասկետբոլի Հայաստանի աղջիկների մինչև 16 տարեկանների հավաքականը, Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության խմբային փուլի վերջին տուրում 65-44 հաշվով հաղթել է Ջիբրալթարի հավաքականին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Վրաստանի հավաքականի հետ:

Կարդացեք նաև՝ՀՀ բասկետբոլի պատանիների ու աղջիկների հավաքականները ԵԱ-ում հաղթանակներ են տոնել