Կոտ դՙ Իվուարում ընթացող Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն ավարտել են մրցելույթները ձյուդոյիստ Գրիգոր Սահակյանի (90 կգ) նվաճած բրոնզե մեդալով:
Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերին ՀՀ մարզական պատվիրակության կազմում հանդես է եկել 15 մարզիկ՝ 4 ատլետ, 2 հեծանվորդ, 3 ձյուդոյիստ և 6 ազատ ոճի ըմբիշ:
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը խճուղային վազքում զբաղեցրել է ութերթրդ տեղը:
Այսպիսով, Հայաստանը Ֆրանկոֆոնյան խաղերում նվաճել է 7 մեդալ՝ մեկ ոսկե, երեք արծաթե և երեք բրոնզե մեդալ, որոնցից վեցը՝ ազատ ոճի ըմբշամարտում, հայտնում է ՀԱՕԿ-ը:
Ընթերցեք նաև.Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղեր. Վազորդ Տիգրան Մկրտչյանը 8-րդն է