28 հուլիսի 2017 - 15:50 AMT
Արցախում ամուսնությունների թիվն աճել է

Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է: 2017 թվականի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է թվով 368 ամուսնություն: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է մոտ 30% (283): Այդպիսի տվյալներ է ներկայացրել Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը:

2017 թվականի առաջին կիսամյակում Արցախում ծնվել է 1083 երեխա, որոնցից 565-ը՝ տղա, 518- ը՝ աղջիկ: Միայն 870 երեխա ծնվել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 96 երեխա: